Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ–ԻՏԱԼԻԱ ԽԱՂԻ ՏՈՄՍԵՐ Է ԽԱՂԱՐԿԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում երկուշաբթի վիճակահանություն է անցկացվել` խաղարկվել են Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը Visa Classic և Visa Gold քարտապանների միջև։

Հաղթող են դարձել բանկի այն հաճախորդները, որոնց անունները կարճ հաղորդագրություններով և էլեկտրոնային փոտով նախապես իրենց ուղարկված անձնական համարներով դուրս են բերվել խաղարկղից։

Հայաստան–Իտալիա առաջին ֆուտբոլային հանդիպումը Եվրոպայի առաջնության ընտրական J խմբի շրջանակում կկայանա սեպտեմբերի 5–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Ինչպես լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի անձնական բանկային ծառայությունների և քարտերի վարչության պետ Էլեն Դանիելյանը, տոմսերի վիճակահանությանը մասնակցելու հնարավորություն են ստացել այն քարտապանները, ովքեր հունիսի 13–ից օգոստոսի 13–ը կատարել են առնվազն 15 անկանխիկ վճարումներ Visa Classic և Visa Gold վճարային քարտերով (գործարքի գումարը ոչ պակաս քան 10 000 դրամ կամ դրան համարժեք արժույթով)։

«Visa համակարգի հետ միասին համատեղ ակցիա անցկացրինք, որն ուղղված է անկանխիկ գործառնությունների խրախուսմանը», – ասաց նա, ավելացնելով, որ ակցիայի շրջանակում անկանխիկ գործարքներ են համարվել կոմունալ վճարումները, քարտից քարտ փոխանցումները և առցանց փոխանցումները։

Նրա խոսքով, հայ ֆուտբոլասերներին սարատելու առիթ է դարձել տարեսկզբից անցկացվող «Ապրիր հայերեն» ակցիան, որն ուղղված է հայրենական արտադրության խրախուսմանը։

«Վիճակահանությամբ ընտրվել են 250 երջանիկներ, որոնք երկու անձի համար տոմսեր կստանան։ Հուսանք, որ այդ ակցիայով կօգնենք մեր թիմին հաղթել և տպավորիչ խաղ կտեսնենք»,– նշեց վարչության պետը։

Դաինելյանը նշեց, որ անկանխիկ գործարքների խրախուսումը միշտ եղել է Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում բանկերի քարտերով անկանխիկ գործառնությունները գերազանցում են համակարգի մյուս նմանատիպ ցուցանիշները։

«Մասնավորապես, Ամերիաբանկի բանկային քարտերի քարտապանների 58 ջտոկոսը կատարում են անկանխիկ գործառնություններ, այն դեպքում, երբ ընդհանուր համակարգում այդ ցուցանիշը կազմում է 42.7 տոկոս»,– ասաց նա։

Դանիելյանը միաժամանակ ընդգծեց, որ տվյալ ակցիան միտված էր ոչ թե քարտապանների թվի աճին, այլ հենց անկանխիկ գործարքների թվի ավելացմանը։

«Մեր նպատակը հատկապես պրեմիում քարտեր չունեցող, այլ Visa Classic և Visa Gold վճարային քարտեր ընտրած հաճախորդների մոտ վարքի ձևավորումն էր, որ նրանք ավելի շատ օգտվեն անկանխիկ վճարումից»,– նշեց նա։

Նրա խոսքով, Ամերիաբանկի ակցիաներն օժանդակում են պետության` ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված քաղաքականությանը։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ