Արկադի Ղուկասյանի շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին․ Հսկայական է Ձեր ավանդը Արցախի Հանրապետության կերտման գործում
Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Մեծարգո՛ պարոն Քոչարյան
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Հսկայական է Ձեր ավանդը Արցախի Հանրապետության կերտման գործում: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում և լինելով նրա լիդերներից մեկը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին և ճակատագրական պահերին առաջնորդել արցախահայությանը, ժողովրդի հետ հաղթել մեզ պարտադրված անհավասար պատերազմում: Իսկ պատերազմից հետո միահամուռ ուժերով մենք բուժել ենք երկրի վերքերը, ապահովել ժողովրդի անվտանգությունը:
Տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն՝ Դուք շարունակել եք ծառայել Հայրենիքին, Ձեր նպաստը բերել նրա հզորացմանը:
Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հույս հայտնում, որ ի վերջո կհաղթի արդարությունը, և Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը»,-ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.