ՀՀ ԱԳՆ խնդրի արագ լուծման հույս ունի
Երևանը Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների խնդրի արագ լուծման հույս ունի: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Փոխնախարարի խոսքով՝ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՄ Խորհրդի նիստը, որտեղ այս հարցը քննարկվել է: «Այս հարցը քննարկվում է 2 ուղղությամբ՝ բազմակողմանի և երկկողմանի: Բազմակողմանի այն պատճառով, որ ԵՏՄ-ի մասին Պայմանագիրը նման սահմանափակում չի նախատեսում»,- պարզաբանեց Քոչարյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ հարցը երկկողմանի մակարդակում է քննարկվում այն պատճառով, որ սահմանափակումը մտցվել է ռուսական օրենսդրության շրջանակում: Քոչարյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: «Եվ մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց նա:
Նշենք, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե ավտոմեքենան օգտագործվում է վարձատրվող աշխատանքի համար: Միաժամանակ, Ռուսաստանում ճանաչվում են ԵՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից, ինչը և հարուցել է Երևանի դժգոհությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.