Վիկտոր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԱՄԵՆ ԺԱՄՆ ԱՊՕՐԻՆԻ Է
Մեր պայքարը միշտ է արդար եղել, հիմա նաև ամրագրված է ՍԴ որոշումով։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ դատարանի առաջ նստացույց անողներին ուղղված խոսքում։
«Մենք ունենք որոշում, որի արդյուքնում նախագահ Քոչարյանի բանտում գտնվելու ամեն ժամը ապօրինի է։ Մինչ այդ էլ գիտեինք և ասում էինք, բայց հիմա այդ եղելությունն ամրագրված է ՍԴ որոշումով։ Չեմ կասկածում, որ հասնելու ենք մեր նպատակին և նախագահ Քոչարյանն ազատության մեջ է լինելու»,- ասաց նա։
Վիկտոր Սողոմոնյանը ընդգծեց, որ իրենց պայքարը նախ Հայաստանում իրավակարգի պաշպանման համար է․ «Այսօր շրջադարձային պահ է, և մեր պայքարը զուտ մեկ անձի համար չէ, խոսքը նշանավոր մարդու մասին է՝ ՀՀ 2-րդ և ԱՀ 1-ին նախագահի մասին, բայց մեր պայքարը Հայաստանում իրավակարգի պահպանման համար է, որպեսզի Հայաստանը լինի և մնա իրավական պետություն, որտեղ կհարգվեն օրենքները և ամենակարևորը, որտեղ չի լինի քաղբանտարկյալ, իսկ այսօր նախագահ Քոչարյանը, ցավոք սրտի, քաղբանտարկյալ է։ Նախագահը պետք է լինի ազատության մեջ, և «ազատություն նախագահին» կոչը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ նա գտնվում է ապօրինի կալանքի տակ»։
Նշենք, որ այս պահին ցուցարարների կողքին են Լևոն Քոչարյանը, Աղվան Հովսեփյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Շահնազարյանը, Արամ Հարությունյանը, Երվանդ Բոզոյանը և այլ քաղաքական, հասարակական գործիչներ։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Շենգավիթի դատարանի շենքի առջև նստացույց են անում՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրելու պահանջով։
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.