ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ
Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի հասակակիցները այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ:
Ավելի քան տասը տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը:
Ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված հերթական խումբը ծանոթացել է տարբեր ստորաբաժանումների աշխատանքին, եղել զանգերի և սպասարկման կենտրոններում:
Շրջայցի ավարտին պատանիները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Մասնավորապես՝ ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը:
«Դուք այնպիսի տարիքում եք, երբ ձեզ շրջապատող ամեն ինչ խորը տպավորություն է թողնում ներքնաշխարհի վրա և կարող է որոշիչ դեր կատարել՝ ապագայի ճանապարհների ընտրության հարցում: Ձևավորվում են նախասիրություններ, որոնք էլ որոշիչ դեր են խաղում մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմ՝ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կընդլայնեն ձեր մտահորիզոնը և կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք ապագայում, չվախենա՛ք սխալվելուց, փորձեք լինել հետևողական, պատասխանատու, աշխատասեր և համարձակ: Այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Պատանիները ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Հանդիպումն ուղեկցվել է զրույցով և ինտերակտիվ հարց ու պատասխանով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 13:46
Интеграция стран в Евразийский экономический союз (ЕАЭС) обеспечивает опережающее развитие стран-участниц, и ее продолжение - в их интересах. Так пресс-секретарь президента РФ дмитрий Песков ответил на вопрос журналиста о том, видят ли в Кремле риски приостановки Армении участия в ЕАЭС.
-
2024-05-08 13:44
Встреча президента РФ Владимира Путина с премьером Армении Николом Пашиняном состоится вечером в среду по завершении мероприятий в рамках саммита ЕАЭС, сообщил пресс-секретарь российского лидера Дмитрий Песков. Его слова приводит Интерфакс.
-
2024-05-08 13:43
Третий президент Армении Серж Саргсян воздал дань уважения памяти героев, павших за свободу и независимость Родины
-
2024-05-08 13:41
Лидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: