Բողոքի ակցիա կառավարության մոտ
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
Զոհված զինծառայողների մայրերին չի հաջողվել մուտք գործել կառավարության շենք` վարչապետի հետ հանդիպման համար, քանի որ ոստիկանության աշխատակիցները փակել էին ճանապարհը: Նրանք փորձել են արգելափակել կառավարության շենքի մուտքը:
Ինչպես նշեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որդեկորուստ մայրերին պետք է բարձր փոխհատուցում վճարվի:
«Փողոցային ծեծկռտուքի տուժածներին հատկացնում են 30 մլն դրամ, բարի եղեք ռազմի դաշտում իրենց պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների յուրաքանչուրին նույնպես վճարել 30 մլն դրամ», - հայտարարեց Խաչատրյանը:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ին որոշում է կայացրել 720 մլն դրամ տրամադրել 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Այդ դեպքերի հետևանքով զոհվածների իրավահաջորդները կստանան 30 մլն դրամ, առողջության համար ծանր վնաս ստացածները` 15 մլն դրամ: Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա ոչ թե փախհատուցում է, այլ աջակցություն 2008 թ.-ի մարտի 1-2-ի տուժածներին:
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց, տեղեկացնում է newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-27 19:44
Возможное принятие Азербайджаном решения об отправке гуманитарной помощи в Донбасс важно для российского общественного мнения. Об этом заявил глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин на встрече с делегацией Милли меджлиса Азербайджана во главе с председателем комитета по международным отношениям и межпарламентским связям Самедом Сеидовым, передает ТАСС.
-
2024-05-27 19:42
Все задержанные оппозиционные активисты, которые 27 мая пытались перекрыть улицы Еревана и требовали отставки премьер-министра Никола Пашиняна, отпущены на свободу. Об этом сообщает пресс-служба МВД республики.
-
2024-05-27 19:40
Россия рассчитывает на поддержку Азербайджана в подготовке к открытию генконсульства РФ в Степанакерте, она начнется в ближайшее время.
-
2024-05-27 19:39
Многочисленные послания, полученные Ираном от различных стран после гибели президента Эбрахима Раиси в авиакатастрофе, свидетельствуют об успехе Тегерана во внешней политике и интересе мирового сообщества к роли Ирана на мировой арене. Об этом в ходе еженедельного брифинга заявил представитель МИД Ирана Насер Канаани. Его слова приводит РИА Новости.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 12:38
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:
-
2019-09-26 13:45
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։
-
2019-09-17 12:17
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։
-
2019-09-03 11:48
Սահմանադրական դատարանի բակում բողոքի ակցիաներ են: Փողոց են դուրս եկել և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, և՛ նրան պատժել պահանջողները: