Հայաստանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել
Հայաստանում սեպտեմբերի 24-ի առավոտյան սկսվել են ծավալներով աննախադեպ ռազմավարական զորավարժություններ «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմակայությունը» թեմայով։ Զորավարժություններում ներգրավված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։ Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը։
2019 թվականի պլանին համապատասխան անցկացվող զորավարժությունների նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունների և պատրաստվածության գործնական ստուգումն է, գործնական փորձի ձեռքբերումը, զորավարժություններում գործի դրված կառույցների հնարավորությունների ուսումնասիրումը, շտաբների գործողությունների համակարգումը։ Զորավարժությունների շրջանակում տեղի կունենա մարտական հրաձգություն։ Պաշտպանության նախարարությունում կգործի մամուլի կենտրոն ԶԼՄ ներկայացուցիչների համար։
ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացված ճեպազրույցում ՀՀ ԶՈւ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը տեղեկացրեց, որ զորավարժություններին համապատասխան՝ ժամը 6-ին «ընդունվել է կառավարության որոշում հանրապետությունում պայմանական ռազմական դրություն մտցնելու մասին»։ ԶՈւ և բանակային մարմինները բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի՝ համապատասխան սահմանափակումներով։ Գերագույն գլխավոր հրամանատարը կոչ է արել պահպանել հանգստություն, ձեռնպահ մնալ կուտակումներից, խնդիրներ չստեղծել ճանապարհներին և թույլ տալ զորքերին անխոչընդոտ տեղաշարժվել, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-20 19:53
По делу о взрыве на складе с топливом в окрестностях Степанакерта 25 сентября 2023 года обвиняемых нет, сообщил Следственный комитет в ответ на запрос газеты «Грапарак».
-
2024-09-20 19:52
В Армении выявили 132 случая заражения вирусом Западного Нила, сообщает Наццентр по контролю и профилактике заболеваний.
-
2024-09-20 19:42
Комментарии Дэвида Лэмми (министр иностранных дел Великобритании –ред.) — пятно на внешней политике Великобритании. Об этом в соцсетях написал конгрессмен США Брэд Шерман.
-
2024-09-20 19:39
С открытием «Зангезурского коридора» Азербайджан и Турция соединятся друг с другом напрямую через этот коридор и смогут поставлять нужные грузы друг другу, а не через другие страны. Об этом заявил АПА генеральный директор и председатель правления компании «TCDD taşımacılık» Турецких государственных железных дорог Уфук Ялчин.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-01 19:25
Իրանն այսօր սկսում է իր ցամաքային զորավարժությունները Ադրբեջանի սահմանների մոտ։ Թեման լայնորեն քննարկվում է, ինչը կապված է զորավարժությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնած մտահոգության հետ։ Anadolu-ին տված հարցազրույցում նա վրդովված հարց է տվել, թե ինչու, իբր, Իրանն այնտեղ զորավարժություններ չէր անցկացնում նախկինում, երբ այդ սահմանային տարածքները վերահսկում էին հայկական ստորաբաժանումները։
-
2019-09-26 15:52
ՀՀ սահմանների պաշտպանությունը ենթադրում է ԱՊՀ բոլոր պետությունների սահմանների պաշտպանություն: Դրանք ԱՊՀ արտաքին սահմաններն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
-
2019-09-07 15:32
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
-
2019-09-03 10:10
Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն հաջողություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին: