Последние новости

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՃԱԽ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՌԵՎԱՆՇԻ

Եթե շախմատ խաղացողն անկեղծորեն համոզված է, որ ինքն ունի դիրքային առավելություն իրականացնելու գրագետ ծրագիր, բավական կասկածելի է, որ նա հանկարծ սկսի զարկել խաղատախտակը մրցակցի գլխին։ Դատելով այն բանից, որ ընդդիմախոսների ամեն քայլից հետո Փաշինյանն անմիջապես ձեռքը գցում է խաղատախտակին, նա ոչ մի ծրագիր չունի։ Իսկ ընդդիմախոսների թիվն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով։ Դա, թեպետ, միանգամայն սպասելի էր. թշնամիներին քառատող Փաշինյանը չպետք է զարմանա, որ հակառակորդների թիվն ամեն անգամ ավելանում է քառապատիկ։

Միայն վերջին օրերին Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են եկել ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» և «Բարգավաճ Հայաստանը»: Նման իրավիճակում կարելի էր խորհուրդ տալ վարչապետին մի քիչ սպասել, շունչը տեղը բերել, հետ քաշվել պատշաճ հեռավորության վրա, հանդարտվել։ Կշռադատել գնահատականները, տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ աստվածային անտարբերության արտահայտություն հաղորդել դեմքին։

Սակայն Փաշինյանի հաջորդած արձագանքն ասես ձգտում է հայտնվել հոգեբուժության դասագրքերում։ Ամեն ինչից երևում է, որ վերջինս ծանր հիվանդ է և, իհարկե, նրա հիվանդությունը հասունանում էր արդեն վաղուց, բայց ահավասիկ վերջապես ուժի մեջ մտավ, ծավալվեց, վերջնականապես գերեվարեց նրան: Եվ հիմա պետք է ոչ թե ծաղրել, ոչ թե ծիծաղել խեղճ վարչապետի վրա՝ զզվելի ենթադրություններ կառուցելով, այլ շտապ պառկեցնել լավագույն կլինիկայում, քանի դեռ որևէ մեկին չի կծոտել։

Այսպես, պարզվում է, որ Հայաստանում «կան քաղաքական ուժեր, որոնք շատ լավ են զգում կորոնավիրուսի միջավայրում, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։ Ես կարծում եմ, համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում և համապատասխան պատիժների ենթարկենք»։ Այո՜... Այն ինչպե՞ս էր ասում «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպի հերոս Էդմոն Դանտեսը: «Մի՛ զրկեք ինձ իմ ատելությունից։ Դա միակ բանն է, որ մնացել է ինձ»։ Եվ չարժե, Աստված վկա, պատկերել Փաշինյանին հոգնած երկնաբնակի կերպարանքով, որն իր բարձունքից չի իջնում՝ պատժելու համար ընդդիմադիր մարդուկների արարքներն այնտեղ, ներքևում։ Իջնո՜ւմ է, իջնում…

Այ երբ վիրուսը հաղթահարվի, օ-o, ի՜նչ կլինի այնժամ նրանց հետ, ովքեր համավարակի մեջ տեսնում են վերածնվելու հնարավորություն։ Թե՞ չի լինի։ Իսկ գուցե չի լինի հենց ինքը՝այս վարչապե՞տը։ Ի՞նչ եք կարծում։

Իսկ մինչ հաղթանակի հասնելը, որպեսզի կյանքը հանկարծ մեղր ու շաքար չթվա ընդդիմությանը, Փաշինյանը հստակ խնդիր է դրել ԱԱԾ-ի առջև՝ ամեն գնով չեզոքացնել Արթուր Վանեցյանին։ Իսկ թե Փաշինյանի հրահանգով ցեխի ինչ հեղեղ հոսեց դեպի Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բոլորը տեսան։ Թեև, եթե լսենք «Իմ քայլի» պատգամավորներին, ապա՝ մի ծիծաղեցրեք. ի՜նչ ճնշում ընդդիմության վրա, ի՜նչ շանտաժ։ Փաշինյանը մեծապատիվ մարդ է, զբաղված է լուրջ խնդիրներով, նա ընդհանրապես հստակ պատկերացում չունի, թե ինչ տեսք ունենք մենք բոլորս, նրա ձեռքին երկիրն է, ժամանակ չունի շեղվելու ոտքերի տակ ընթացող ընդդիմադիր իրարանցման վրա։

Այս անգամ ամենից առավել բաժին հասավ ՀՅԴ-ին, որը, հիշեցնենք, առաջարկեց օրերս հրավիրել ԱԺ հատուկ նիստ, քննարկել և գտնել ճգնաժամից դուրս գալու ուղին և պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած պաշտոնյաներին՝ սկսած վարչապետից։ Այստեղ Փաշինյանն իրեն ցույց տվեց ողջ շուքով՝ համոզիչ կերպով ապացուցելով, որ սահմանափակ ուղեղը կարող է տեղավորել անսահմանափակ քանակությամբ բարբաջանք։

Բայց սկզբում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեր ֆենոմենալ ձեռքբերումների մասին։ Ըստ Փաշինյանի. «Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները։ Եվ ես չեմ տեսնում, որ աշխարհի այլ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում»։

Գիտեք, այս խոսքերից հետո ինձ վախ համակեց. մի՞թե մենք արդեն դրախտում ենք։ Բայց մի քիչ խորամուխ լինելով վիճակագրության մեջ՝ հանգեցի այն եզրակացության, որ մենք, հակառակը, ավելի շուտ դժոխքում ենք։ Երբ գրվում էին այս տողերը, Հայաստանը 1 միլիոն շնչի հաշվարկով վարակվածների թվով 19-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհում։ Այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 4760, մինչդեռ Իտալիայում 3899 է, Մեծ Բրիտանիայում՝ 4275, Իրանում՝ 2120, Թուրքիայում՝ 2053, Ադրբեջանում՝ 842, Վրաստանում՝ 207։ Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների միջին թիվը 1 միլիոն շնչի հաշվարկով կազմում է 53,8: Իսկ Հայաստանում այդ ցուցանիշը 78 է, այսինքն մահացությունը մեզանում ավելի բարձր է, քան միջին թիվն աշխարհում։ Ցույց տվեք ինձ մի մարդու, որն այս ամենից հետո շարունակում է խոսել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի աննախադեպ ձեռքբերումների մասին, և ես նրա մոտ կգտնեմ գանգուղեղային վնասվածքի սպին։

Այժմ թվերի թագավորությունից նետվենք, թերևս, պոեզիայի կողմը: Փոխաբերությունների հարուստ շարան բացվեց քաղաքացիների առջև Փաշինյանի հայտարարության մեջ։ Վերցնենք թեկուզ հետևյալ հատվածը. «Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պտերազմական իրավիճակին համապատասխան: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք և կարծում ենք, որ ժողովրդավարությունը կարևոր է նաև կորոնավիրուսի պայմաններում, քանի որ որոշ շրջանակներ ամբողջությամբ ի ցույց են դնում իրենց էությունը: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպիսի էություն ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը»։

Եթե մի քիչ փորփրենք վարչապետի այդ միտքը, ապա ուշադիր հայացքի առջև կբացվեն հետաքրքիր մանրամասներ։

Նախ, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա դրա բեկորները մեզանում վաղուց պատվել են փաշինյանական տատասկափշով։

Երկրորդ, իշխանությունը գնալով ավելի է հիշեցնում ագրեսիվ ու անկյուն քշված կապիկի, որն ատամներն է ցույց տալիս ու նյարդային շարժումներ անում։ Մենք, որպես ազնիվ էթոլոգներ, նկարագրում ենք նրա պահվածքը և ոչ մի երկխոսություն չենք վարում ուսումնասիրության օբյեկտի հետ:

Երրորդ, իշխանությունը համառորեն չի հասկանում տարրական քաղաքագիտական օրենքները։ Հաղթանակը բավական հաճախ հանգեցնում է ռևանշի (կամ ռևանշի փորձի): Պարտություն կրելուց հետո պարտվածը կուտակում է ուժերն ու պատրաստվում պատասխան հարվածի։ Համաշխարհային ողջ պատմությունը բաղկացած է նման փուլաշրջաններից։ Անհասկանալի է, ինչո՞ւ պիտի Հայաստանը բացառություն դառնա։ Այնպես որ Փաշինյանի հիստերիան բացարձակապես անհասկանալի է։

Չորրորդ, իշխանությունն այսօր հասարակության հետ իրեն պահում է այնպես, ինչպես աղջկան անկյուն սեղմած հաղթանդամ տղամարդը: Մաժմժում է նրան ու շարունակ հարցնում. ես քեզ դո՞ւր եմ գալիս: Իսկ կոշիկի ճտքի մեջ դանակ կա։ Իհարկե, դուր ես գալիս, պատասխանում է հասարակությունը՝ նվաղելով նողկանքից ու վախից։

Հինգերորդ, երկու տարի առաջ ժողովուրդը վերածեց զրոն լուրջ թվի։ Սակայն, բացի մաթեմատիկայի օրենքներից, կան նաև ֆիզիկայի օրենքներ: Եվ Լոմոնոսով-Լավուազյեի օրենքին լիովին համապատասխան՝ այն, ինչը սկսեց ավելանալ Փաշինյանի մոտ, սկսեց պակասել ժամանակին նրան հավատացած մարդկանց մոտից։ Եկել է ժամանակը վռնդելու մատնոցախաղի այդ սիրահարներին խրոխտ ղեկավար պաշտոններից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН И КРАСНАЯ ШАПОЧКА
      2024-05-18 10:50

      Станиславский говорил, что театр начинается с вешалки. А государство - с запаха. При запахах, которые испускает построенное за шесть лет Пашиняном недогосударство, без противогаза тут обойтись крайне трудно. Что и почувствовали на себе участники ежегодного собрания и бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР), состоявшихся с 14 по 16 мая в Ереване. Набралось их более 2000, противогазов, конечно, на всех не хватило, поэтому решено было не давать их никому, заменив резиновые изделия гостеприимством.

    • АГОНИЯ ВЛАСТИ
      2024-05-16 09:54

      Предательская власть Пашиняна фактически застряла в низшей точке спада, - дальше не валится, потому что достигла дна. Но и вверх идти не в состоянии, даже ползти не может. Это - агония. Режим окончательно вошел в последнюю, чисто клиническую фазу своего существования и напоминает муху, у которой оторваны лапки. Крутится, жужжит, пытается взлететь, перевертывается, опрокидывается на спинку. Все эти судорожные действия непоследовательны и противоречивы, лишены всякого смысла.

    • НАШЛА КОСА НА КАМЕНЬ
      2024-05-15 10:57

      То, что Пашинян с первого дня прихода к власти последовательно превращает страну в полицейское государство, а правоохранители при нем заняты преимущество обеспечением безопасности премьера, разгоном мирных акций протеста граждан и репрессиями против оппозиции, ни для кого не является секретом. Сегодня это их основная функция и правоохранители из слуг закона превратились в наемное войско.

    • ПОБЕДА ТРЕБУЕТ ВРЕМЕНИ И ТЕРПЕНИЯ
      2024-05-14 09:55

      Есть распространенное во всем мире мнение, что на склоне своего исторического возраста народам бывает присуще желание впасть в тихое постисторическое засыпание. Жизнь в истории и реализация национальной воли - занятие не совсем такое сладостное и зачастую сопряжено с немалыми проблемами и неудобствами, тогда как эвтаназия своего исторического бытия избавляет от многих проблем. Бывают довольно благоустроенные богадельни, и отчего же не попробовать - попытка не пытка - устроиться в одной из таких. В конце концов список исторических приключений Армении таков, что после столь сильного разнообразия однообразное засыпание может оказаться вполне приятным.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ