«ՎԱԼԼԵՔՍ» ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
Արձագանքելով վերջին շրջանում լրատվամիջոցներով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործընթացի լուսաբանման համատեքստում «Վալլեքս» խմբի ընկերությունների և խմբի նախագահի անվան անհարկի շահարկումներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են.
- «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը 2019 թ. հոկտեմբերի 3-ից փաստացի դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերություն. ռուսական ՎՏԲ բանկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում, 2019 թ. հոկտեմբերի 3-ին տիրացել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերին՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը և փոխարինելով վերջինի գործադիր մարմնի ղեկավարին (տնօրենին)ֈ Թեև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի նախկին սեփականատերը դատական կարգով վիճարկում է իր սեփականության ոչ իրավաչափ բռնագանձումը, այնուամենայնիվ, 2019 թ. հոկտեմբերի 3-ից «Վալլեքս» խմբի ընկերությունները որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չեն ունեցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության նկատմամբ և առնչություն չունեն ներկայում ընթացող սնանկության գործընթացին․:
- «Վալլեքս» խմբի ներդրումներով 1997 թվականին պղնձաձուլական արտադրության վերագործարկվելու օրից մինչև ՎՏԲ բանկի տիրապետությանն անցնելը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեությունը՝ պայմանավորված բազում հանգամանքներով, մշտապես եղել է շահութաբերության ու վնասաբերության սահմանագծին՝ ֆինանսական տեսակետից լինելով ռիսկային: Այդ ամբողջ ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը երբևէ շահույթ չի բաշխել բաժնետերերինֈ Սակայն «Վալլեքս» խումբը, առաջնահերթ կարևորելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեության սոցիալական նշանակությունն ու դերը Ալավերդի քաղաքի բնակչության կյանքում, առավելագույն պահպանել է առկա աշխատատեղերը: Նույնիսկ 2018 թ․հոկտեմբերից հետո ձևավորված իրավիճակում, երբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության արտադրական գործունեությունը փաստացի կասեցված էր, և որևէ դրամական մուտք ընկերությունը չուներ, «Վալլեքս» խումբը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ փնտրել է ելքեր, մշակել և ՀՀ կառավարության համաձայնեցմանը ներկայացրել արտադրության վերականգնման հեռահար պլաններ, իրականացրել փորձնական արտադրական ծրագրեր՝ ամիսներ շարունակ խմբի այլ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին ընկերության աշխատողներին վճարելով աշխատավարձեր․ Ակնհայտ է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկացման, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դառնալու պատճառները պետք է փնտրել ոչ թե «Վալլեքս» խմբի ընկերությունների, այլ ներկա կառավարիչների գործողություններում։
Հարգանքով՝
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:01
"Не забывайте, что Иран - глубинное государство. Смерть президента не приведет к серьезным внутриполитическим потрясениям, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге ДАВТЯН.
-
2024-05-20 09:10
«Чем должен руководствоваться полицейский в чине полковника, если видит, как его министр, запинаясь, жалобно просит прощения за упоминание Арцаха или Республики Арцах?» - пишет депутат фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.