Թորոսյանը զգուշացնում է. Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։
«Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների», – նշել է առողջապահության նախարարը Facebook–յան իր էջում։
Նա ավելացրել է, որ պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։
Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։
«Սգո միջոցառումներին մասնակցությունը պետք է առավելագույնս սահմանափակել, պրակտիկորեն դադարեցնել։ Հեռախոսով ասված ցավակցությունը այս համաճարակային վիճակում ավելի արժեքավոր պետք է դիտվի, քան անձամբը։ Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն», – նշել է Թորոսյանը։
Նա ավելացրել է, որ երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է շատ ու երկար։ Պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակում խաղալու։
«Մի այցելեք ձեր հարազատներին, եթե կենսական անհրաժեշտություն չկա, առժամանակ շփվեք հեռավար կապի միջոցներով։ Այդ զոհողությունը պետք է հենց նրանց կյանքը փրկելու համար։ Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։ Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը», – ընդգծել է Թորոսյանը` հավելելով, որ մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ…», – եզրափակել է նախարարը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 15:42
Обыски проходят в ряде супермаркетов сети "Эврика". Информацию в беседе с "ФактИнфо" подтвердили в Следственном комитете Армении.
-
2024-05-17 15:39
Депутат от фракции "Айастан" Гегам Назарян выразил сожаление по поводу инцидента с участием журналиста в селе Киранц. В беседе с Armlur.am он призвал не делать преждевременных выводов и тщательно разбораться в ситауции.
-
2024-05-17 15:36
Я и не думал, что когда-нибудь у нас возникнет ситуация, когда церковь фактически инициирует движение с повесткой фактической смены власти, но жизнь изменилась так, что ничего исключать нельзя. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 17 мая депутат от правящей в Армении партии «Гражданский договор» Бабкен Тунян.
-
2024-05-17 15:36
Планов по взятию Харькова у России на сегодняшний день нет, заявил президент РФ Владимир Путин в беседе с журналистами в Харбине. Его слова приводит РИА Новости.