Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԻՍԻԱՆՈՒՄ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԳՆՎԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱ

Սիսիանում ակտիվ շինարարական աշխատանքեր են սկսվել: Շինհրապարակում տանտերերն են, որոնց կյանքի վերջին 18 տարին անցել է 5 տարբեր տներում: Սահակյանների վարձակալած՝ վերջին տան խունացած պատերն ամռանն ավելի տանելի են դարձել, սակայն բազմանդամ ընտանիքը ձգտում է օր առաջ ավարտել շինարարությունն ու կառուցել 10 տարի առաջ գնված կիսակառույցը:

«Այս կիսակառույց շենքը գնել ենք շուրջ 10 տարի առաջ, սակայն չենք կարողացել կառուցել այն: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո սկսել ենք աշխատանքները: Տանիքն արդեն կառուցել ենք, դուռն ու պատուհանները՝ տեղադրել: Հոսանքի հարցը լուծել ենք, այժմ էլ մնացածն ենք կատարում: Աշխատում եմ հորս և ընկերներիս հետ: Լավ տրամադրությամբ՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում ենք: Ուզում ենք հաջորդ ամանորը նոր տանը նշել»,- ասել է տանտերը՝ Հունան Սահակյանը:

Հունանի նախաձեռնությանն աջակցում են բնակարանաշինության ծրագրի շրջանակներում գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիներ շարունակ ներդրված ու կիրառվող մեթոդները ժամանակավորապես դադարեցվել են. կամավորական աշխատանքներ չեն իրականացվում՝ համավարակի պարտադրած պայմանների պատճառով: Թեև հեռավար կառավարման մեթոդով, բայց կազմակերպվում է շինանյութի մատակարարումը: Գործընթացն էլ գտնվում է գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

«Գործընկերներով ձեր թիկունքին ենք։ Թեև այս օրերին փոխվել է միմյանց հետ շփման ձևը, բայց մեր նպատակը նույնն է, ձգտումն՝ անփոփոխ։ Ծրագիրը պետք է իրականացվի։ Մենք հիմա Երևան-Սիսիան հեռավորությունը կրճատեցինք տեխնոլոգիաների միջոցով ու տեսազանգով, իսկ երբ ամեն ինչ կարգավորվի՝ նաև կհանդիպենք։ Չհուսահատվեք, հակառակը՝ ջանասիրաբար աշխատեք և իրականցրեք ձեր երազանքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ստեղծվել է մի վիճակ, որը համատարած է ամբողջ աշխարհում: Դրա հետ մենք արդեն համակերպվել ենք, սակայն աշխատանքների կազմակերպման գործընթացը չպետք է տուժի: Ձգտում ենք ժամանակին տեղ հասցնել շինանյութը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կիրականացնեք ձեր ընտանիքի՝ տարիների երազանքը»,- տեսազանգի ժամանակ ասել է «Հայաստանի Ֆուլեր տբաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում հանրապետության տարբեր մարզերում կլուծվի 37 ընտանիքի բնակարանի խնդիր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցրել անցած տարիների արդյունքի գնահատումը:

Галерея (3 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ