«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ
«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերությունը սնանկ է ճանաչվել, գույքն ամբողջությամբ անցել է երեք խոշոր ընկերությունների՝ Orion Resource Partners, Osisko Mining and Resource Capital Fund։
«Սա նշանակում է, որ Ամուլսարի տարածքում գտնվող գույքը և հողատարածքները, որոնք «Լիդիանը» գնել էր, փոխանցվում է այդ ընկերություններին, քանի որ այդ երեք ներդրող ընկերությունից գումար էր վերցրել և չի կարողացել վերադարձնել պարտքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Թեհմինե Ենոքյանը։
Ինչ վերաբերում է հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Ամուլսարի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին, նա նշեց, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պայմանագիրը «Պանտեռա» պահնորդական ընկերության հետ ավարտվել է, իսկ ընկերությունը որոշել է նոր պահնորդական ծառայություն ներգրավել։
«Նոր պահնորդական ընկերության անունն է «Անվտանգության հատուկ ծառայության»։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, այս կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 27-ին։ Կա նաև մեկ այլ՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ, որը 2017 թվականին է ստեղծվել, չգիտենք՝ այս ընկերություններից որն է իրականում»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքով, նոր պահնորդական ընկերության աշխատակիցները Ամուլսարի տարածքին էին ժամանել վաղ առավոտյան՝ ժամը 05։00-ին, իբր պատահաբար երեք քոթոթ էին գցել մեքենայի տակ, իսկ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաննները կարգուկանոնը չէին պահպանել։
Բնապահպանը «Լիդիանի Արմենիայի» գործողություններում միտումներ է տեսնում.
««Լիդիան Արմենիան» հաղորդագրություն էր տարածել, որ տարածքում հնարավոր է գողություն է եղել, կամ հիմնավոր կասկածներ ունեն, որ հնարավոր է գույքը վնասվել է և այլն, այնուհետև իրենք փոխել են պահնորդական ընկերությունը, բացի այդ արդեն ժամանակն է, որ գույքը փոխանցեն վերը նշված երեք ընկերություններին։ Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ «Լիդիան Արմենիան» փորձում է մեքենայություններ անել, մանիպուլյացիաների միջոցով կասկածնել ստեղծել, որ հնարավոր է գույքը վնասվել է, պակասել է։ Նման գանգատներ են հայտնում, ինչը համարում ենք աբսուրդ։ Տեղացիներն այս երկու տարիներին Լիդիանի տարածք չեն մտել, իրենց պոստերը եղել են ճամփեզրին, ընդամենը խոչընդոտվել է աշխատողների մուտքը տարածք։ Երկու տարի ծառայություն իրականացրած «Պանտեռան» որևէ գույքի կորստի կամ գողության մասին չի ահազանգել, կամ առնվազն եթե ընկերությունը նման կասկածներ է հնչեցրել, ապա ոստիկանությունում որևէ նման դեպքով քրեական գործ հարուցված չէ»։
Նրա խոսքով, նոր պահնորդական ընկերությունը կարող էր առանց որևէ աղմուկի գար, ընդամենն ընդունում-հանձնում կատարեին։
«Մինչդեռ տեսնում ենք, որ եկել էին զինված մահակներով, զենքերով, ուժի ցուցադրման ակցիա էին իրականացրել՝ վախի մթնոլորոտ տարածելով։ Ակնհայտ տեսնում ենք, որ այս իրավիճակում կարելի էր ամեն ինչ անել հանգիստ, առանց որևէ լարվածության։
Լիդիան ընկերության փաստաբանն ահազանգել էր, կարծեմ ոստիկանություն, իբր բախումների մասին տեղեկատվություն է փոխանցել։ Քննիչներ էին եկել, հարցաքննություն էին իրականացնում, հասկանալու՝ արդյոք նման դեպք եղել է։ Որևէ բախում մեր տարածքում չի եղել։ Ակնհայտ է դառնում այս ահազանգից, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այստեղ սադրանքներ ու բախումներ հրահրելու, արտակարգ դրության կարգուկանոնը խախտելու ու ողջ մեղքը տեղացիների վրա դնելու միտում է ունեցել»,- ասաց Թեհիմինե Ենոքյանն՝ ընդգծելով, որ տեղացիները պահպանել են բոլոր կանոնները, եղել են դիմակներով։
Նրանց պահանջները, ըստ բնապահպանի, եղել են այն, որ տարածքում պահնորդական խումբը լինի առանց զենքի, աշխատեն հերթափոխով, տարածք խմբերով չմտնեն, տարածք մեքենա չմտնի և իրենք էլ հանգիստ տուն կգնան։
Նա նշեց, որ պայմանների կատարումը մի քիչ ձգձգվել է, հիմա արդեն պահնորդական խումբը տեղափոխվել է Վայքի հյուրանոցներ, ծառայությունը կիրականացնեն հերթափոխով։
Բնապահպանն ասաց, որ իրենք այս ամբողջ իրադարաձությունները ներկայացնում են «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին.
«Բանկն ունի իր ստանդարտները։ Բանկը Լիդիանի ֆինանսավորումից դեռ չի հրաժարվել, ներդրումները չի հանել այս ընկերությունից, ուղիղ պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ այստեղ այս ընկերությունն իրականացնում է։ Բանկի ստանդարտներին չհետևելը լուրջ և կոպտագույն խախտում է։ Տեղեկացրել ենք ՎԶԵԲ-ի օմբուդսմենի գրասենյակին իրենց ստանդատների մասով։ Մոտ մեկ ամիս առաջ բողոքը վարույթ է ընդունել։ Այս բողոքին ավելացավ ևս մեկը՝ վերջին երկու օրերին տեղի ունեցած իրադարձությունները։ Սպասենք բանկի ստանդարտների խախտման մասով արձագանքներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 09:45
Президент Ирана Эбрахим Раиси, глава МИД Ирана Хосейн Амир Абдоллахиан и все остальные члены делегации, возвращавшиеся после визита в Азербайджан, погибли в результате крушения вертолета, передает агентство Mehr.
-
2024-05-20 09:25
В воскресенье, 19 мая, вертолёт с тремя политическими лидерами Ирана, среди которых президент Ибрагим Раиси и министр иностранных дел Хосейн Амир Абдоллахиян, совершил жёсткую посадку на севере страны — недалеко от границы с Азербайджаном.
-
2024-05-20 09:13
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 09:07
В Тегеране очень многие (почти все), с кем сейчас обсуждаю ситуацию, не исключают, что произошедшее - дело рук Израиля, действовавшего через Баку. Об этом в своем Telegram-канале написал известный иранский журналист Аббас Джума, прокомментировавший таким образом крушение вертолета, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица.