Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկություն հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկվել է նաև միջազգային խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։
Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։
Դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկել Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".