Շավարշ Քոչարյան. Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ
Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությանմբ պետության քաղաքականությունը փոխվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը:
«Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես կազդի սահմանին լարվածությունը բանակցային գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից Ադրբեջաի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը:
Դիտարկմանը, որ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ և այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 13:02
Полиция в Ереване 11 мая подвергла приводу члена инициативы «Айакве» Менуа Согомяна. Об этом NEWS.am сообщили в пресс-службе инициативы.
-
2024-05-11 12:59
Полиция 11 мая подвергла приводу участников акции протеста, сидевших на тротуаре у станции метро «Давид Сасункий», передает News.am.
-
2024-05-11 12:57
Граждане, перекрывшие тбилисское шоссе в Ереване, призвали полицейских присоединиться к ним, передает News.am.
-
2024-05-11 12:54
Полицейские 11 мая подвергли приводу граждан, проводивших акцию неповиновения у станции метро «Давид Сасункий», передает News.am.