Լեհաստանը մտադիր է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից
Լեհաստանը մտադիր է դուրս գալ Ստամբուլի կոնվենցիայից: Արդարադատության նախարարությունը պաշտոնական դիմում կներկայացնի ընտանեկան գործերի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն՝ համապատասխան գործընթացը սկսելու համար: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն:
Ըստ նրա՝ Ստամբուլի կոնվենցիան «վնասակար գաղափարական դրույթներ» է պարունակում, հայտնում է «Ռադիո Լեհաստան»-ը։
«Այս դրույթները ենթադրում են, որ կենսաբանությունը չի որոշում մարդու էությունը, և որ այդ հարցը յուրաքանչյուրի սոցիալ-մշակութային ընտրության հարց է: Այս դրույթները նաև համապատասխան փոփոխություններ են պահանջում դպրոցներում երեխաների կրթության ոլորտում և արտադպրոցական ծրագրերում, որպեսզի երիտասարդ լեհ սերունդն ընդունի այդ, մեր կարծիքով, կեղծ դրույթները»,- հայտարարել է Լեհաստանի արդարադատության նախարարության ղեկավարը:
Ստամբուլի կոնվենցիան Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիր է, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ: Լեհաստանի՝ համաձայնագրից դուրս գալու մտադրությունը քննադատության է արժանացել Եվրոպական խորհրդի կողմից: Այդպես, կազմակերպության մամուլի քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը այս քայլը «շատ ցավալի» և «հսկայական հետընթաց» է անվանել կանանց պաշտպանության հարցում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 11:34
Лидер движения «Тавуш во имя Родины» Баграт Србазан призывает политика, основателя сайта 1in.am Армана Бабаджаняна рассказать о его биографии.
-
2024-05-13 11:33
В Ереване началось шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-13 11:01
Участника акции протеста, задержанного по подозрению в применении силы в отношении полицейского в Вайоцдзорской области, арестовали, сообщает Следственный комитет Армении.
-
2024-05-13 10:54
Гражданское движение "Тавуш во имя Родины" осуждает насилие полицейских в отношении журналистов в ходе сегодняшних акций протеста в Ереване.