Կարեն Վրթանեսյան. Փորձում են ինչ-որ մեկի պատվերով խուճապային տրամադրություն առաջացնել
«Թուրքական կործանիչների՝ Հայաստանի սահմանին մոտենալու վերաբերյալ տեղեկատվություն հրապարակած Avia.pro կայքը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հայ-ադրբեջանական կոնֆլիկտի քարոզչական հարցերի մասնագետ, «Ռազմինֆո» կայքի կոորդինատոր Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ հրապարակումը եղել էր երեկ, այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց լուրերը՝ նշելով, որ օդային իրադրության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Վրթանեսյանի դիտարկումները ցույց են տվել, որ տավուշյան իրադարձություններից ի վեր վերջին քսան օրվա ընթացքում այդ կայքը մի քանի ոչ հավաստի ու մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ է տարածել։
«Առաջին դեպքը չէ, և թեմային հետևողները այս կայքը ճանաչում են։ Նրանք նյութերը տալիս են խաղալով կիսաճշմարտությունների հետ, չեղած բաները ներկայացնելով որպես կայացած փաստեր»,-մանրամասնեց փորձագետը։
Թե որն է նման հրապարակումների նպատակը, Վրթանեսյանը դժվարանում է ասել՝ կամ սենսացիոն նյութերի միջոցով ցանկանում են դիտումներ ապահովել, կամ էլ ինչ-որ կողմի քարոզչական պատվեր է կատարվում՝ խուճապային տրամադրություններ առաջացնելու, տարածելու նպատակով։
«Ավելի նման է այն տարբերակին, որ փորձում են ինչ-որ մեկի պատվերով խուճապային տրամադրություն առաջացնել։ Այս պահին մի քիչ անհասկանալի է, բայց այդ կայքը հուսալի ու վստահելի աղբյուր չէ, պետք է դադարել այդ կայքին հղում անելով տարածել այդ նյութերը»,-նշեց Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ նման դեպքերում պաշտոնական պարզաբանում, հերքումը պետք է լինեն շատ արագ ու օպերատիվ։
Մասնագետը չի բացառում, որ նման լուրերը կարող են կապված լինել նաև թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-27 08:59
Россия окажет Армении помощь в ликвидации последствий наводнения и селей. Об этом сообщила пресс-служба Минобороны РФ.
-
2024-05-27 08:57
Ущерб, понесенный вследствие разлива реки Дебед пока не оценен, но он огромен. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am сообщил министр территориального управления и инфраструктур Гнел Саносян.
-
2024-05-27 08:53
Только дороги, ведущие в Лори и Тавуш, будут открыты. Во всех остальных местностях, начиная с Мегри, во всех местностях пройдут акции неповиновения. Об этом сегодня, 26 мая, на Площади Республики заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-05-27 08:51
Канцлер Германии Олаф Шольц снова выступил против изменения политики западных государств, согласно которой поставленное Украине оружие не может использоваться для ударов по территории России, передает немецкая газета Tagesschau.