Последние новости

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ XXI ԴԱՐՈՒՄ

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, մասնակիցների 94,39 տոկոսը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: Անկախության հռչակագիրն ընդունվել էր 1990թ. օգոստոսի 23-ին։ Այս տարի նշել ենք հռչակագրի 30-րդ տարեդարձը, հաջորդ տարի նշելու ենք անկախության 30-րդ տարեդարձը։ 2,5 տարի առաջ Հայաստանում փոխվեց իշխանությունը, պետության այսօրվա առաջնորդները կախված չեն միայն սեփական ժողովրդից, ընդ որում իշխանության և ժողովրդի միջև ջրբաժանն աճում է օրըստօրե։

2018 թվականինին՝ գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերի արշալույսին Փաշինյանը ճղավում էր, թե երկրում «երեք միլիոն վարչապետ կա»։ Այսօր «վարչապետներին» դիմակներ են հագցրել, ինչպես ստրուկներին Հին Հռոմում, իսկ չնչին իսկ զանցանքի համարթե դիմակը մեկ սանտիմետր վար է սահել ու քթի ծայրը բացվել է) հերթական «վարչապետն» իսկույն ևեթ վերածվում է «տուգանքի մատերիալի»։ Աննշան դիմադրության դեպքում անգամ նրան կփռեն ասֆալտին և, ոլորելով ձեռքերը, կտանեն ոստիկանության բաժին։ Դիմակ չկրել կարող են միայն իշխանության առաջին էշելոնի ներկայացուցիչները։ Շարքային քաղաքացիներին դրա համար ենթարկում են բռնության ու նվաստացման

Կորոնավիրուսի համաճարակի թեժ պահին իշխանությունը բարձրացրեց գույքահարկը, իսկ երբ արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինի ռեժիմով, բուհերը բարձրացրեցին ուսման վարձը։ Իշխանությունը, որը նախարարների և պատգամավորների պարգևավճարների վրա ծախսել է 130 մլն դոլար, «հաղթանակած հեղափոխության» երկրի հպարտ քաղաքացիների վզին կախել է տուգանքի 11(!) տեսակ:

Անկախության հռչակումից 29 տարի անց մարդիկ փողոց են դուրս գալիս «Ձեռքերդ հեռո՛ւ հայ երեխաներից», «Ձեռքերդ հեռո՛ւ հայոց լեզվից», «Ձեռքերդ հեռո՛ւ Առաքելական Սուրբ Եկեղեցուց» կարգախոսներով։ Մի՞թե 1991թ. սեպտեմբերի 21-ին որևէ մեկը կարող էր ենթադրել, որ 29 տարի անց մարդիկ կանգնած են լինելու Կրթության նախարարության շենքի առջև՝ պահանջելով, որ իրենց երեխաներին չխեղեն նախադպրոցական հաստատություններում ու տարրական դպրոցում սեռական դաստիարակության դասերով։ Մի՞թե 29 տարի առաջ երևէ մեկը կարող էր ենթադրել, որ ստիպված է լինելու հարձակումներից պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին։ Մի՞թե անկախության արշալույսին որևէ մեկը կարող էր ենթադրել, որ օտարերկրյա հիմնադրամներն են թելադրելու մեզ, թե ինչպես ապրել, ինչ հավատք դավանել, ինչպես դաստիարակել երեխաներին։

Այսօր Հայաստանը կառավարում են Սորոսի հետևորդները, ԼԳԲՏ համայնքը և փողոցից եկած տնաբույծ հեղափոխականները ՝ դեռահասի գիտակցությամբ ու մեծ ախորժակով։ Այդ հանրության պարագլուխ Փաշինյանը կախված է բառացիորեն բոլորից, գլխավորապես՝ հավաքական Արևմուտքից, որն իշխանության է բերել իրեն։ Ճիշտ է, 2,5 տարի անց անդրօվկիանոսյան տերերը հասկացել են, որ սխալվել են։ Վարչապետի աթոռին Նիկոլն աստիճանաբար հրաժարվեց 2016-ի ապրիլին Ադրբեջանի 4-օրյա ագրեսիային Ռուսաստանի առնչության վերաբերյալ իր ծրագրային թեզից, հընթացս էլ դադարեց խոսել ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից մեր երկրի դուրս գալու անհրաժեշտության մասին։ Հայաստանը զրկվել է ԱՄՆ-ից ու Եվրամիության երկրներից արվող ներդրումներից այն պարզ պատճառով, որ Նիկոլը չի կատարել ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու և 102-րդ ռուսական ռազմաբազան ՀՀ տարածքից դուրս բերելու իր հանձն առած պարտավորությունները։

Եթե ինչ-որ մեկը միամտաբար կարծում է, թե Նիկոլին իշխանության են բերել հանուն ժողովրդավարական բարեփոխումների, ապա շտապում եմ հավաստիացնել. հավաքական Արևմուտքը թքած ունի բարեփոխումների վրա, Նիկոլին իշխանության են բերել միայն նրա համար, որ խզեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը։ Իսկ բացի այդ, Նիկոլի անդրօվկիանոսյան տերերին անհրաժեշտ է հնարավորինս շուտ գործարկել կարգավորման փուլային սցենարը, որը միակողմանի տարածքային զիջումներ է նախատեսում հայկական կողմից, ընդ որում անորոշ ժամանակով հետաձգելով Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը։

Ինչո՞ւ արևմտամետ Նիկոլը բոլորից շուտ նետվեց շնորհավորելու Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչո՞ւ հանկարծ դադարեցրեց նախկինում հարուցված քրեական գործը ՀԿԵՈՒ-ի դեմ: Արևմուտքում արդեն հասկացել են, որ Նիկոլը բոլոր տերերի ծառան է։ Ով ավելի շուտ հրամայի, նրան էլ առաջնահերթ կնետվի գոհացնելու Նիկոլը։ Խայտառակ վերելակային դիվանագիտության հիմնադիրը չեղարկեց Ապրիլյան պատերազմի արդյունքներով ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնագրերը։ Այսօր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը կատարում է այդ պատերազմի արդյունքների կեղծման նրա հանձնարարությունը՝ փորձելով իբրև պարտություն ներկայացնել հայկական Զինված ուժերի հաղթանակը, որպեսզի դրանում մեղադրի Հայաստանի նախկին ղեկավարությանը՝ ի շահ «կիրթ» և «կառուցողական» Իլհամ Ալիևի։

Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ երկրում մոլեգնում են բռնաճնշումները, իշխանությունը մեղադրանքներ է սարքում քաղաքական ընդդիմախոսների դեմ, ձերբակալությունները հաջորդում են մեկը մյուսին։ Անդադար որս է ընթանում այն մարդկանց նկատմամբ, որոնց վարչապետը դասել է «սևերի» շարքը։ Իշխանությունը կախված է ուժի բոլոր կենտրոններից։ Հանրապետականների հռչակած «և՛, և՛» սկզբունքը փոխարկվել է արտաքին քաղաքական ստորաքարշության ու անողնաշարության։ 2,5 տարվա ընթացքում Հայաստանի հետ դադարեցին հաշվի նստել որպես հուսալի և արժանապատիվ գործընկերոջ։ Անիրազեկ իշխանության մեղքով Հայաստանը վերածվեց մերժյալ պետության, որի վարչապետը պատրաստ է հաճոյանալ բոլորին ու միաժամանակ։ Այդ քաղաքականության անվանումը կապակցվում է հնագույն մասնագիտության հետ...

XX դարավերջին Սպարապետը ՀՀԿ արտահերթ համագումարի ամբիոնից ասաց հետևյալ խոսքերը «Աղանդներն ու հոմոսեքսուալիստները դարձել են քաղաքական կատեգորիա։ Բայց վաղը եթե ամբողջ աշխարհը լցված լինի աղանդներով ու հոմոսեքսուալիստներով, ես նրանց պաշտպանել չեմ կարող, որովհետև ես դեմ եմ «քաղաքականության մեջ չկա բարոյականություն» սկզբունքին։ Գոնե ներքին քաղաքականության մեջ կա՛ բարոյականություն։ Իմ հանգամանքում ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականության մեջ էլ կա բարոյականություն»։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կասեր Վազգեն Սարգսյանը, եթե իմանար, որ իշխանությունը ցուցադրաբար հովանավորում է ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին։

Հայաստանն իր անկախության 29-րդ տարեդարձը նշում է բարդ իրավիճակում։ Վերելք է ապրում ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ հակաժողովրդական իշխանության և նրա հաճկատարների։ Ժողովուրդը պայքարի է ելնում նրանց դեմ, ովքեր 2,5 տարի առաջ խաբեությամբ զավթեցին իշխանությունը, իսկ այսօր իրենց անդրօվկիանոսյան տերերին գոհացնելու համար հարվածներ են հասցնում ազգային ինքնությանը, հայ ընտանիքին, ոտնձգում հավատքի, հայոց լեզվի, Հայ Եկեղեցու պատմության և մեր զավակների ապագայի դեմ:

Այս աշնանը Նիկոլայի խորհրդարանը կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որից հետո նախադպրոցական հաստատություններում հայ երեխաներին կներշնչեն, թե բացի տղաներից ու աղջիկներից՝ կա նաև երրորդ սեռ, և տղան հեշտությամբ կարող է դառնալ աղջիկ ու հակառակը։ Պետք է միայն հորմոնալ դեղեր խմել ու մի թեթև վիրահատության ենթարկվել։

Այդ միայն առաջին հայացքից է թվում, թե անհնար է զրկել ժողովրդին անցյալից ու պատմական հիշողությունից։ Իրականում, եթե ակունքներից պոկես և ինքնության զգացողությունից զրկես միայն մեկ սերունդ, ապա հաշված տասնամյակներ անց ժողովրդի փոխարեն կստանաս մանկուրտների մարդկային նախիր, որոնք կպղծեն եկեղեցիներն ու նախնյաց շիրիմների քրիստոնեական խորհրդանիշները։ Ընթացքը տրված է. առայժմ գործ ունենք եզակի օրինակների հետ, օրերս համայնքներից մեկում պղծել են Ամենափրկիչ Քրիստոսի քանդակը

Օտար արժեքներին ձուլվելու դեմ պայքարը մեր անկախության պայքարն է XXI դարում, որը, Սպարապետի խոսքերով, լինելու է հայերի դար։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.

    • КТО СОЧИНЯЕТ СКАЗКИ О "ГИБРИДНОЙ ВОЙНЕ ТОТАЛИТАРНОЙ РОССИИ ПРОТИВ ДЕМОКРАТИЧЕСКОЙ АРМЕНИИ"?
      2024-05-15 11:01

      Связанные с движением "Тавуш во имя Родины" события заслуживают только одного определения - это борьба народа за демократию и свои права! На этом фоне выжидательная позиция западной коалиции не может не вызывать вопросы, впрочем, эта коалиция 6 лет закрывала глаза на все бесчинства Пашиняна, полагая, что тот взамен поспособствует ослаблению влияния России на Южном Кавказе. Расчет оказался не совсем верным: Россия не выведет 102-ю Российскую военную базу из Гюмри, а российские пограничники останутся на армяно-иранской и армяно-турецкой границе.

    • АГЕНТ ВЛИЯНИЯ ПОД ПАНЦИРЕМ БАКУ И АНКАРЫ…
      2024-05-13 09:52

      Первый визит в качестве премьер-министра Пашинян совершил в Иран, где  озвучил заявление, вызвавшее переполох в новоиспеченном правительстве РА. Вождь "революции любви и согласия" объявил, что в высшем эшелоне власти есть люди, которые обслуживают интересы иностранных государств в ущерб интересам Армении и Арцаха. В Ереване со страхом ждали возвращения Пашиняна, полагая, что полетят головы разоблаченных агентов. Тогда заявления главы кабинета еще воспринимались всерьез, появились публикации о том, что новоиспеченный премьер решил покончить с иностранной агентурой в структурах власти.

    • ДВИЖЕНИЕ "ТАВУШ ВО ИМЯ РОДИНЫ!" АБСОЛЮТНО ЛЕГИТИМНО! НАРОД ТРЕБУЕТ СОБЛЮДАТЬ КОНСТИТУЦИЮ…
      2024-05-11 10:48

      Специалист по международному праву адвокат Арам Орбелян указал на грубейшие нарушения Конституции в действиях Пашиняна и его правительства. В частности, правительство и  человек на посту премьера не вправе сдавать территории в обход референдума, между тем Пашинян открытым текстом дает понять, что за 4 деревнями в Тавуше последует Тигранашен. У Орбеляна нет сомнений, что после Тигранашена речь пойдет о предоставлении так называемого Зангезурского коридора.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • 30 ԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ
      2021-09-21 18:07

      30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում քվեարկեց հանրապետության անկախության օգտին։ Սակայն իրավաբանորեն Հայաստանն անկախացավ միայն այն բանից հետո, երբ 1991-ի տարեվերջին Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ստորագրեցին պայմանագիր, որը դադարեցրեց Խորհրդային Միություն անվանումով պետության գոյությունը։ Բայց, ինչն առավել կարևոր է. հասկանում ենք, որ մեր անկախ պետության կառուցումը փաստացի սկսվել է 1988-ին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման շարժումով։

    • ԳՈՒՆԱԳԵՂ ՊԱՐԱՆՈՅԱ
      2021-09-21 10:38

      Նիկոլաթուրքերը հրավիրում են նշելու հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը Սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի ոստիկանական կետում ադրբեջանցիները կանգնեցրել են Արցախի Հանրապետության ֆուտբոլի մանկապատանեկան հավաքականի ավտոբուսը: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ավտոբուսի կողային հատվածից դանակով քերում հայկական երկրորդ հանրապետության դրոշի պատկերը։

    • ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ՛
      2021-09-02 18:26

      Նիկոլից առաջ Արցախի կարգավիճակը բանակցությունների անկյունաքարն էր Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ստեփանակերտ չեն մեկնի նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարությունը ներկա չի լինելու Արցախի Հանրապետությունում կայանալիք հոբելյանական միջոցառումներին։

    • ՏՈՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
      2021-09-01 17:49

      Սեպտեմբերի 1-ին Արցախի խորհրդարանի հատուկ նիստով, ինչպես միշտ, մեկնարկում են հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները: Ճիշտ է, այս անգամ միջոցառումներին ներկա չի լինի Հայաստանի վախեցած բարձրագույն ղեկավարությունը. խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների կազմով Երևանի պատվիրակությանը կգլխավորի Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը։