Դիմորդների 20 տոկոսը կտրվել է հայոց լեզվի քննությունից
Դիմորդների գրեթե 20 տոկոսը այս տարի «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությունից անբավարար է ստացել՝ չհաղթահարելով անցողիկ 8 միավորի շեմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։