Логотип

ՆԱՏՕ-ն հասկանում է Հայաստանի դրդապատճառները Սիրիայում

«ՆԱՏՕն, ինչպես գիտեք, այդօրինակ հակամարտությունների լուծմանը չի մասնակցում և չի միջամտում, բայց, անհերքելի է, իհարկե, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕին ու շատ կարևոր է մեր գործընկերների ու դաշնակիցների համար», — ասաց Ջեյմս Ապաթուրայը։

Նա նշեց՝ ՆԱՏՕին ոգևորում են Հայաստանի նոր կառավարության ջանքերն այս ուղղությամբ.

«Մեզ քաջալերում է, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդրում քաղաքական գործընթացի մեջ ու բանակցությունների ընթացքին միտված է։ Մեզ նաև քաջալերում է շփման գծում փոխադարձ հրաձգության շոշափելի նվազեցումը, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու նպատակով», — ասաց Ջեյմս Ապաթուրայն՝ ընդգծելով.

«ՆԱՏՕի գնահատականն աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարող է հանգուցալուծվել։ Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ և սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք ու ես անձամբ բոլոր կողմերին հայտնել եմ այն»։