Նույնիսկ եթե մենք մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր ստորագրենք, միևնույն է, չենք կարող ասել, որ ամեն ինչ ավարտվել է և խաղաղությունն ամբողջությամբ հաստատվել է։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Չնայած այն բանին, որ ասում են, թե սա ընդամենը պարաֆավորում է, այլ ոչ թե ստորագրում, կամ ասում են, թե «սա ընդամենը թղթեր են», տեղի ունեցածը (ԱՄՆ-ում – խմբ.) կարևորագույն իրադարձություն է՝ ինչպես ստորագրված տեքստերի, այնպես էլ պետությունների ղեկավարների՝ մամուլի հետ զրույցում բանավոր հայտարարությունների մակարդակով։ Խաղաղությունը հաստատված է։
Կան նաև ենթադրություններ, որ դեռևս շատ խնդիրներ կան, ուստի մեր հայտարարած «խաղաղությունը խաղաղություն չէ»։
Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը պահանջում է խնամք, մտահոգություն, զգուշություն՝ խոսելու առումով, ցանկացած փաստաթղթի առումով։
Անհերքելի է, որ երկու ազգերի միջև թշնամանքի և արյունահեղության երկար պատմություն կա։ Խաղաղությունը հաստատվում է ոչ թե բարեկամ ազգերի միջև, այլ երկրների և ազգերի միջև, որոնք հակամարտության մեջ են եղել։
Եթե ամեն ինչ պարզեցնենք, ապա այս պահին կողմերը միմյանց վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը նվազագույն է և ձգտում է զրոյի, սուր հակամարտության ռիսկը նվազագույն է։
Խնդիրնե՞ր կան։ Շատ։ Գերիների հարցով վերջնական լուծում չունենք, թեև Ադրբեջանը պարտավորվել էր բոլորին ազատ արձակել», – նշել է Միրզոյանը։
News.am