Логотип

Արմեն Աշոտյան․ Ահա այսպիսի մանկունց մանկուրտ Մակունց…

Թուրքադիզայն ուսապարկերի պահեստապետ, որպես դեսպան շուտով ԱՄՆ արտահանվող մայր-ուսապարկ Լիլիթ Մակունցը այսօր Աժ-ում առաջին հայացքից մի խուճուճ բան է ասել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. « Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար »:

Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը: Թարգմանեմ ուղիղ տեքստով, որ աչքներդ բացվի:

Սույն խանումն ասում է. « Թուրքեր ջան, էս քանի վախտը մի քիչ ձեզ զուսպ պահեք հայերի հանդեպ, մի թեթև « բարիացեք », որ մենք, մանկուրտներս, կարողանանք նորմալ կուտ տանք նրանց՝ ձեզ հետ « բարեկամանալու » ուղղությամբ »:

Ահա այսպիսի մանկունց մանկուրտ Մակունց…

Արմեն Աշոտյան, ֆեյսբուքյան էջ