Логотип

18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը արդեն իր անունով տարր ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«World challenge cup» մրցումներում 18–ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈւԿՅԱՆ:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):

Alpha News