«Արևմուտք-2025» զորավարժություններին հետևում են 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամները, հայտնում է RT-ն՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ–ին։
Նշվում է, որ դիտորդների թվում են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հունգարիայի, Ադրբեջանի, Վիետնամի և Իրանի ներկայացուցիչներ։
Մինսկի մարզի Բորիսովսկի զորավարժարանում զինվորականներն այսօր մշակում են թշնամու թիրախային խոցումը, օդային պաշտպանության, վիրավորների ու շարքից դուրս եկած զենքի տարհանման ապահովումը։
Անօդաչու թռչող սարքերի կիրառում, հակատանկային կառավարվող հրթիռների և հարվածային անօդաչների արձակում է նախատեսվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմավարական «Արևմուտք-2025» զորավարժությունները։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել միջտեսակային, տարածաշրջանային և կոալիցիոն զորքախմբերի կառավարման հարցերը՝ Միութենական պետության դեմ ագրեսիայի տեղայնացման, սպառնալիքների չեզոքացման և նրա սահմաններին իրավիճակի կայունացման համատեղ գործողությունների տարբեր տարբերակների կիրառմամբ։
Sputnik Արմենիա