Երևանի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային հատվածում սեպտեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել, ArmeniaToday-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ հրդեհի մասին ահազանգը ժամը 11։42-ին է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում։
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից, շարունակվել մի քանի օր: