Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմին առաջիկայում Հայաստան կայցելի։ Այդ մասին հայտարարվել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի այսօրվա հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմիի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող այցի մանրամասները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում արդարադատության բնագավառի համագործակցությանը, ընդգծել այդ ոլորտում կապերը խորացնելու անհրաժեշտությունը:
Sputnik Արմենիա