Логотип

Ադրբեջանը հայտնել է, որ Հորադիզ-Աղբենդ ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով

Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Ագբենդ ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով, հաղորդում է APA-ն։

Տեղեկատվության համաձայն՝ նախագիծն իրականացվում է ժամանակակից չափանիշներին և որակի բարձր պահանջներին համապատասխան։ Նախագծով նախատեսված ընդհանուր երկարությունը կազմում է 149,9 կմ, որից 123,6 կմ-ը բաժին է ընկնում հիմնական ճանապարհին։ Ճանապարհի տեխնիկական կատեգորիան 1B է, ինչը ապահովում է բարձր արագությամբ և անվտանգ երթևեկության հնարավորություն։ Ճանապարհի լայնությունը 14–21 մետր է, երթևեկության գծերի քանակը՝ 4–6։ Նշվում է, որ այս պարամետրերը նպաստավոր պայմաններ են ստեղծում տրանսպորտային միջոցների հարմարավետ և անարգել երթևեկության համար։

Հիշեցնենք, որ խոսքը մի նախագծի մասին է, որն Ադրբեջանում կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։

Հիշեցնենք նաև, որ նախագիծը նախատեսվում է դառնալ Միջին միջանցքի մաս։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Բաքուն և Երևանը, Թրամփի մասնակցությամբ, Վաշինգտոնում համաձայնության եկան, որ ՀՀ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի» անվամբ ճանապարհը 99 տարի կվերահսկվի ամերիկյան ընկերության կողմից։

News.am