Հույս ունեմ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված անորոշության հետ կապված հարցերը արագ կլուծվեն, սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ դա կհանգեցնի նրան, որ միջազգային «Moody’s» գործակալության կողմից վարկանիշի իջեցումը կարճաժամկետ կլինի։ «Չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ազդեցություն կունենա, հատկապես՝ ֆինանսական կայունության վրա»,- նշել է Գալստյանը։
Հիշեցնենք, որ Moody’s-ը իջեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վարկանիշները սեփականատիրոջ ձերբակալության և ազգայնացման ծրագրերի ֆոնին։
News.am