Логотип

Պատրիարք Կիրիլն Աստանայում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպումը տեղի է ունեցել Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում:

Սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացվող համագումարին ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդ է մասնակցում։ Համագումարի թեման է «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»:

Sputnik Արմենիա