Логотип

Ռոբերտա Մեցոլան հայտարարել Է Կիևում Եվրախորհրդարանի մշտական ներկայացուցչության բացման մասին

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ելույթ է ունեցել Գերագույն ռադայում և հայտարարել Կիևում Եվրախորհրդարանի մշտական ​​ներկայացուցչության բացման մասին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Նրա խոսքով՝ այս քայլը կամրապնդի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, քանի որ Եվրախորհրդարանի գրասենյակը մայրաքաղաքում կգործի ամեն օր։

«Այս շաբաթ ես այստեղ եմ, որպեսզի էլ ավելի ամրապնդեմ մեր համագործակցությունը։ Մենք Եվրոպական խորհրդարանի մշտական ներկայացուցչություն ենք բացում այստեղ՝ Կիևում, որպեսզի մենք ներկա լինենք Ուկրաինայում և ձեր հետ աշխատենք ամեն օր։ Սա մեր պարտավորությունն էր ձեր առջև և մենք այն կատարում ենք»,- ասել է նա։

Մեցոլան նաև նշել է, որ Եվրամիությունը շուտով կընդունի Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ Այն կներառի ռուսական նավթի և գազի հետագա արգելք և այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ պայքարի ջանքերի ավելացում։

News.am