Логотип

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Սեպտմեբրի 12-ին Երևանում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպումը։ Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարությունները հրապարակել են տեղեկություն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Մասնավորապես հայտնի է, որ կողմերը որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։

Ըստ թուրքական աղբյուրների՝ դարեր շարունակ առևտրային ուղիների ամենակարևոր հատման կետերից մեկը հանդիսացող կամրջի վերականգնումը կնպաստի ինչպես տարածաշրջանային զբոսաշրջությանը, այնպես էլ երկու երկրների միջև մշակութային համագործակցությանը։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց Բագրատունիների արքայատոհմի կողմից։ Ախուրյան գետի վրա կառուցված կամուրջը, ըստ մասնագետների, գործել է մինչև 16-17-րդ դարերը։

Alpha News