Եթե երկրում պատերազմի ժամանակ որևէ իշխանություն կար, դա հենց Առուշի պես տղեքն էին. Սյունիքի բոլոր համայնքները և Գորիսն առավելապես հայտնվեցին ահռելի ծանրաբեռնվածության տակ` դառնալով հիմնական հանգույց տրանսպորտի, մատակարարման, փախստականների տեղավորման և բազմաթիվ այլ առումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Արման Սաղաթելյանը:
Նա նաև հավելել է. «Դրա հետ մեկտեղ համայնքները ստիպված եղան ինքնուրույն կազմակերպել ինքնապաշտպանությունը, ինչը ևս արեցին փայլուն։
Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ… Ու բռնել ա տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարաս միայն նրանց կոշիկները համբուրես ու գլխիկոր ներողություն հայցես: Հա, դու կարաս բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տաս, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես»:
