Логотип

Փաշինյանը փոխել է եկեղեցու և վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը և որոշել այն ներսից «կազմաքանդել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու և վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը և որոշել եկեղեցին ներսից «կազմաքանդել», գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ հոգևորականների շրջանում իշխանականները փորձում են հայտնաբերել Գարեգին Բ-ից դժգոհ հոգևորականների, որ «նրանց ձեռքով քանդեն Մայր Աթոռը»։ Նրանց անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան Վեհափառին, կարող է կարգալույծ լինեն, գրել է լրատվականը։ Զուգահեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթել կաթողիկոսի դեմ, հավելել է թերթը։

Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։

Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։

Armenia Today