Логотип

Միշուստին․ Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայի ֆինանսական համաժողով–2025–ի մասնակիցներին ուղղված իր ելույթում։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մեր գործընկերներին, ապա մենք արդեն աշխատում ենք նրանց հետ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ռուսաստանը արժեթղթերի անդրսահմանային առևտրի թույլտվության մասին համաձայնագիր է ստորագրել», – ասել է Միշուստինը։

ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ֆոնդային շուկայի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։

2025 թվականին Մոսկվայի ֆինանսական համաժողովը կնշի իր 10-ամյակը։ Այս տարվա գլխավոր թեման է «Ֆինանսական համակարգ. մարտահրավերներ և խնդիրներ»։

Մոսկվայի ֆինանսական համաժողովում ամեն տարի քննարկվում են ֆինանսատնտեսական քաղաքականության, Ռուսաստանի ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունության հրատապ խնդիրները, ինչպես նաև մշակվում են արդյունավետ լուծումներ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսատնտեսական հատվածը կարգավորելու համար:

Sputnik Արմենիա