Логотип

Տիգրան Աբրահամյան․ Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետև դա իրեն հավաստիացրել են Բաքվից ու Անկարայից:

Փաշինյանական խաղաղություն ասվածը բուտաֆորիա է, որը փորձում են լցնել խոստումներով, միջազգային հարաբերություններում արժեք չունեցող հավաստիացումներով և ստի գերդոզավորմամբ:

Ցանկացած բանակցային գործընթացում, միջազգային շփումներում երկրի շահերի առաջ մղման, շանտաժի չենթարկվելու և խաղաղության հասնելու կարևոր երաշխիքը սեփական անվտանգություն ապահովելու կարողությունն է:

Բանակը կրճատելով, մարտունակություն չապահովելով, զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի, որի պայմաններում մեր երկրի ճակատագիրը որոշվում է ոչ թե ներսում, այլ՝ դրսում»:

Aysor.am