Логотип

Ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք. Փաշինյանը՝ հայ գերիների վերադարձի մասին

Մենք գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, և քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով: Այդ մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածվեց մի տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորության մասին, որից հետո հանրության շրջանում սպասելիքներ ձևավորվեցին, որ հարցը կլուծվի:

«Այն, ինչ գիտեք բոլորդ, դրանից ավելի բան չեմ կարող ասել»,- հավելեց Փաշինյանը:

Alpha News