Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յըլմազին և անցավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ նա 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Բերնատեկին։
Ամոյանի հաջորդ մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին է։
Հիշեցնենք` ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Sputnik Արմենիա