Логотип

Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:

Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։

News.am