ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի բանավեճի ժամանակ կոնգրեսական Գեյբ Ամոն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն անլուծելի է թողել առանցքային հարցեր, մասնավորապես, հայ փախստականների անվտանգությունը, մշակութային ժառանգության պահպանումը և հայ ռազմագերիների ճակատագիրը, հաղորդում է ANCA-ն։
Ամոյի ուղղումը, որն ընդունվել է երկու կուսակցությունների կողմից, ԱՄՆ պետքարտուղարից պահանջում է հասնել հետևյալին՝
– հայկական կրոնական և պատմական ժառանգության պաշտպանություն, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակում,
– ավելի քան 120 հազար հայ փախստականների անվտանգ վերադարձ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ։
«Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ավերվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Ավելի քան 120 հազար հայ փախստականներ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներ։ Իմ ուղղումն առաջընթաց կապահովի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին»,- հայտարարել է Ամոն։
Alpha News