Դեմքի կաշիները հաստացրած, անբարոյական իշխանական քարոզիչները չեն դադարում մարդկանց կրկին խաբելու և մանիպուլացնելու փորձերը՝ լվալու համար իրենց արյունոտ ձեռքերը։
Ժողովուրդ ջան,
Պարզ և սխեմատիկ կներկայացնեմ, թե ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը, և ինչ եղավ դավաճանի պատճառով։
1. Սերժ Սարգսյան – 1՝ միջանկյալ կարգավիճակ
– Արցախի միջանկյալ կարգավիճակ, եղածից բարձր՝ de facto + ։
– Անվտանգության միջազգային երաշխիքներ
– Արցախի մասնակի միջազգայնացում
– 5 շրջանի վերադարձ
– Քելբաջարը և Լաչինը՝ հայկական վերահսկողության ներքո
– Շուշին և Հադրութը՝ հայկական
– Առանց Թուրքիա
– Մարտունակ բանակ
2. Սերժ Սարգսյան – 2՝ վերջնական կարգավիճակ
– Արցախի անկախություն (վերջնական ինքնորոշում առանց սահմանափակումների)
– Անվտանգության միջազգային երաշխիքներ
– Արցախի ամբողջական միջազգայնացում
– 7 շրջանի վերադարձ
– Ցամաքային սահման Արցախի և Հայաստանի միջև
– Շուշին և Հադրութը՝ հայկական
– Առանց Թուրքիա
– Մարտունակ բանակ
3. Դավադիր պատերազմի արդյունք՝ ազգային աղետ
– Արցախի կարգավիճակի բացակայություն
– 7 շրջանների կորուստ
– Արցախի ևս 2 շրջանի օկուպացիա
– Շուշին և Հադրութը ադրբեջանական
– Լաչինի նեղ միջանցք
– 5000-ից ավել զոհ
– 10 000 վիրավոր
– 2300 անհետ կորած
– Մոտ 200 ռազմագերի
– Թուրքիայի ներկայությունը Արցախում
– Ոչ հայանպաստ տրանսպորտային ծրագրեր
– Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստներ
– Ջախջախված բանակ
Տարբերությունները չնկատելու համար պետք է կամ անբարո սրիկա լինել, կամ էլ անհույս անուղեղ։
Առաջին դեպքում ՝ շուտով կպատժենք, երկրորդ դեպքում՝ շուտով կբուժենք, նոր կպատժենք։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
