Եթե ԱԱԾ տնօրենը հնարավորություն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում գտնվող հայ գերիներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Չեմ կարող ասել ինչ օրակարգով է Բաքվում և ինչ խնդիրներ է բարձրացնելու»,– ասաց Արմեն Խաչատրյանը։
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցի վերաբերյալ լրագրողները փորձեցին նաև մեկնաբանություն վերցնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից. «ԱԱԾ–ն մամուլի հաղորդագրություն է տվել, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել»։
Հարցին՝ հնարավոր է գերիների հետ վերադառնա Անդրանիկ Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը կրկին նույն պատասխանը տվեց. «ԱԱԾ–ի հաղորդագրությունից բացի ոչինչ ասել չեմ կարող»։
News.am