Логотип

ՔՊ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ, ԴՈՒՔ Ի՞ՆՉՈՎ ԵՔ ԶԲԱՂՎԱԾ. ՄԵԼՈՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ անկախության օրվան ընդառաջ հռչակեց Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարության անելիք։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ընդգծում է՝ սա հակապետական, հակահայկական, հակաիրավական գործընթաց է։

«Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, չեմ տվել ու չեմ տալիս ձեզ քվե ու հուսամ մեր հայրենակիցները մոտ ապագայում կզրկեն ձեզ ձեր հակահայ դավադրությունները կյանքի կոչելու հնարավորությունից, որովհետև դուք ընդամենը ժողովրդի կողմից ժամանակավոր նշանակված պաշտոնակատարն եք, ովքեր իրավունք չունեին անելու այն ինչ անում եք»,- գրել է Գոհար Մելոյանը։

Նա նաև դիմել է ընդդիմադիր ուժերին.

«Ընդդիմադիր քաղաքական ուժերին.

ՔՊ-ն ներկայացրեց իր հակապետական հայեցակարգն ու ռազմավարությունը։

Իրենք գործով ապացուցել են, որ իրենց խոսքը գործ ՉԷ ու արդեն վաղուց պատրաստվում են ընտրություններին։ Այսօր՝ մեկնարկեցին մարդկանց մոլորեցնելու նոր փուլը։

Դուք ի՞նչով եք զբաղված։

Ի՞նչ եք առաջարկում ժողովրդին!

Ակնկալվում է!

1․ Ծրագիր.

2․ Առաջարկներ.

3․ Դրանց լուծման ճանապարհներ.

4․ Թիմ.

5․ Առաջնորդ.

Ու կարևորը ընտրական գործընթացների կազմակերպված և վերահսկելի մասնակցություն։

Ժամանակը գնում է,

Ժամանակ էլ չկա»։

Panorama.am