Երեք երկրներ հայտարարել են Պաղեստինի պետությունը այսօրվանից ճանաչելու մասին։
Մասնավորապես, այդ մասին հայտարարել են Կանադայի վարչապետ Մարկ Կարնին, Ավստրալիայի ղեկավար Էնթոնի Ալբանեզեն և երկրի արտգործնախարար Փենի Վոնգը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պաղեստինը մասամբ ճանաչված պետություն է։ Այն կազմված է երկու էքսկլավներից՝ Հորդանան գետի Արևմտյան ափից և Գազայի հատվածից, որոնք բաժանված են Իսրայելի տարածքով։
Առաջին էքսկլավը վերահսկում է Պաղեստինի ազգային վարչակազմը՝ Մահմուդ Աբասի գլխավորությամբ։ Երկրորդը՝ ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները, որոնք չեն ենթարկվում Պաղեստինի կենտրոնական իշխանություններին։
Մինչ օրս Պաղեստինը ճանաչել են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 147-ը, այդ թվում՝ Հայաստանը 2024 թ. հունիսին։
Sputnik Արմենիա