Իսրայելը մերժել է Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարությունները, հայտնել են Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունից։
«Այս հայտարարությունն առհասարակ չի նպաստում խաղաղությանը, ընդհակառակը՝ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը և խարխլում ապագայում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունները»,-նշվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով Հորդանան գետի արևմտյան ափի լիակատար անեքսիայի անհրաժեշտությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, դեռ մինչև Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հայտարարությունները, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Պաղեստին պետության ճանաչումը «սպառնում է Իսրայելի գոյությանը և կարող է վերածվել ահաբեկչության համար անհեթեթ պարգևի»։
Factor.am