Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է CNN Turk-ը՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:05-ին։ Էպիկենտրոնը եղել է Սինդիրգի շրջանում՝ 7 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժին հաջորդել են տասնյակից ավելի հետցնցումներ, ինչպես նաև 4,0 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ Կենտրոնական Թուրքիայում՝ Անկարայից ոչ հեռու։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ևս նույն վայրում՝ Բալըքեսիր նահանգի Սինդիրգի շրջանում գրանցվել էր 4.9 մագնիտուդով երկրաշարժ։
Sputnik Արմենիա