Логотип

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ խաղաղության շահերից ելնելով, հաղորդում է BBC-ն։

Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է ավարտել պատերազմը Գազայում և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած 48 պատանդներին։

«Մենք այլևս չենք կարող սպասել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն ընդգծել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը դատապարտելու և տարածաշրջանում խաղաղության համար երկու պետությունների լուծում տեսնելու իր ցանկությունը։

«Ոչինչ չի արդարացնում շարունակվող պատերազմը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հավելելով, որ «ամեն ինչ մեզ պարտավորեցնում է» վերջապես դադարեցնել այն։

Մակրոնը կոչ է արել Գազայում անցումային վարչակազմ ստեղծել՝ Պաղեստինի ինքնավարության մասնակցությամբ, որը կհանձնարարվի վերահսկել ՀԱՄԱՍ-ի կազմացրումը։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել Գազայում «կայունացման առաքելությանը», ինչը մեծացնում է տարածքում միջազգային անվտանգության ներկայության հնարավորությունը։

Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան Պաղեստինի պետությունում դեսպանատուն կբացի միայն ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակումից և հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։

News.am