Логотип

Արամազդ Ղալամքարյանը նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահ

Արամազդ Ղալամքարյանը նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր։

Ավելի հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստվում է Ղալամքարյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում։

Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։

Նա աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։

Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում աշխատեց 4 ամիս. նշանակվել էր 2025-ի մայիսին։