Логотип

«Սպանվել է մեր լավագույն ընկերը»․ «Ապրելու երկիրը»՝ Փարաքարի համայնքապետի մահվան մասին

«Ապրելու երկիր» կուսակցությունն արձագանքել է իր ներկայացուցիչ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը:

Ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյան Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Մերձավանում տեղի ունեցած սպանությունը։

«Սպանվել է մեր լավագույն ընկեր, բացառիկ հայրենասեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Աստված հոգին լուսավորի…»,-նշված է գրառման մեջ։

Փարաքար համայնքում ընտրությունները տեղի են ունեցել 2025 թվականի մարտի 30-ին։ Քվեարկության արդյունքում իշխող«Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց «Միասնություն» դաշինքին, որի ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը ընտրվեց համայնքի ղեկավար։

Sputnik Արմենիա