Логотип

Բորիս Ավագյանը մահացած է գտնվել Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքի պետքարանում, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

SHOT Տելեգրամ ալիքի տվյալներով՝ Ավագյանին գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկները միայն արձանագրել են նախկին պաշտոնյայի մահը։

Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ, որը մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ։ Հաղորդվել էր, որ Ավագյանը փախել է դատարանից։ Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր, որ Ավագյանը թաքնվում էր Վասիլևսկի կղզու Բոլշոյ պողոտայում գտնվող հայկական հյուպատոսարանում։ Դատախազությունը պահանջել էր նրան արտահանձնել:

Ավագյանը և մի քանի այլ անձինք մեղադրվում են ավելի քան 4,2 մլրդ ռուբլի ընդհանուր մաքսատուրքերից խուսափելու մեջ։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը՝ ավելի էժան շինանյութերի անվան տակ։

Ավագյանն զբաղեցրել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի և ԼՂՀ ՆԳՆ ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնները (վերջին պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2021 թվականի ապրիլ)։ 2022 թվականի փետրվարին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման գործով։

Armenia Today