Իր մահից ընդամենը մի քանի ժամ առաջ Չարլի Քըրքը խոստացել էր հիմնական բանախոս լինել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին աղոթքի նախաճաշին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Փրկենք հալածվող քրիստոնյաներին» կազմակերպության ղեկավար Դեդե Լաուգեսենը։
«Մենք խորապես սգում ենք։ Քչերը կարող էին փոխարինել նրան։ Իմ սիրտը կոտրված է, ինչպես միլիոնավոր այլ մարդկանց սրտերը», – գրել է նա։
News.am