Логотип

Քաղաքական uպանությnւնների այս միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի հետևանք է. Մելոյանը՝ միջազգային հանրությանը

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը դիմել․ է միջազգային հանրությանը՝ ուշադրություն հրավիրելով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վրա:

Նա Facebook–ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Երեկ գիշերն իր տան դիմաց դաժանաբար սպանվել է այսօրվա իշխանության նկատմամբ միանձնյա ջախջախից հաղթանակ տարած ընդդիմադիր Փարաքարի համայնքապետը՝ Վոլոդյա Գրիգորյանը։

Ինչո՞ւ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը։

Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետևանքային գնահատականների բացակայության արդյունք է։

Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետևանքով։

Ակնկալում եմ Ձեր հետևողականությունն այս հանցագործության բացահայտման և հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

News.am